inArmenia-ի մասին
inArmenia-ն ստեղծվել է մեկ պարզ հարցի պատասխանելու համար՝ «ուր գնանք»։
Հայաստանում տուրիստական կայքեր շատ կան, բայց գրեթե ոչ մեկը չի գրված այն մարդու համար, ով ուրբաթ երեկոյան նստած է տանը և մտածում, թե վաղը ուր տանի ընկերուհուն, ընտանիքին կամ ընկերներին։ Մենք հենց դա ենք լուծում. ոչ թե չոր ցուցակ, այլ իրական խորհուրդներ՝ ճանապարհի վիճակը, երբ գնալ, ինչ ուտել մոտակայքում, արժե՞ արդյոք ընդհանրապես։
Ինչպես ենք ընտրում վայրերը և ստուգում փաստերը
inArmenia-ի յուրաքանչյուր վայր ձեռքով ավելացնում է մեր թիմը։ Վայրն ավելացնում ենք, եթե կարծում ենք, որ արժե հանուն դրա ճանապարհ ընկնել։ Վայր կարող է առաջարկել յուրաքանչյուրը, և ամեն առաջարկ ստուգում ենք հրապարակելուց առաջ։
Գործնական տվյալները (գներ, աշխատանքային ժամեր, հասցեներ) վերցնում ենք տվյալ վայրի կայքից կամ պաշտոնական էջերից՝ էջը գրելու կամ խմբագրելու պահին։ Պատմական և տեղեկատու մասը հիմնված է Վիքիպեդիայի և Վիքիտվյալների վրա, տեղադրությունը՝ OpenStreetMap-ի, իսկ եղանակը և մյուս ընթացիկ տվյալները գալիս են ստորև նշված ծառայություններից։
Գներն ու ժամերը փոխվում են։ Հեռու ճանապարհ պլանավորելիս ճշտիր դրանք հենց վայրից։ Եթե հնացած տեղեկություն նկատես, գրիր մեզ, և կուղղենք։
Որտեղից են տվյալները
Եղանակը՝ Open-Meteo (CC BY 4.0)։ Զգուշացումները՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։ Ճանապարհի տևողությունը՝ OSRM։ Փոխարժեքները՝ ՀՀ կենտրոնական բանկ։ Փաստերը՝ Վիքիտվյալներ, հատվածները՝ Վիքիպեդիա (CC BY-SA 4.0)։ Քարտեզի տվյալները՝ © OpenStreetMap-ի մասնակիցներ։
Գաղտնիություն և վիճակագրություն
Որպեսզի հասկանանք, թե որ էջերն են օգտակար և ինչը պետք է բարելավել, օգտագործում ենք Google Analytics-ը և Microsoft Clarity-ն։ Դրանք ցույց են տալիս, թե որ էջերն են բացում, ինչ սարքից և մոտավորապես որ երկրից, իսկ Clarity-ն՝ նաև սեղմումների և էջի ոլորման անանուն տեսագրություններ։ Ձևերում մուտքագրված տեքստը տեսագրություններում թաքցված է։ Երկու գործիքն էլ քո դիտարկիչում cookie ֆայլեր են պահում։ Մենք չգիտենք՝ ով ես, չենք վաճառում այս տվյալները և չենք օգտագործում դրանք քեզ գովազդ ցույց տալու համար։ Google-ը և Microsoft-ը դրանք մշակում են իրենց գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։ Եթե չես ուզում, որ քո այցելությունները հաշվվեն, դիտարկիչի կարգավորումներում արգելափակիր այս կայքի cookie ֆայլերը կամ օգտագործիր թրեքերների արգելափակիչ։
Կապ
Գիտե՞ս մի վայր, որը պետք է այստեղ լինի։ Գրիր մեզ։
Առաջարկել վայր